-
12.01.2024|
00:01
Աղաչում եմ,
բարերար և բազումողորմ Տեր,
արթուն ու զգա՛ստ պահիր ինձ,
և ուսուցանի՛ր գնալ Քո բարի ճանապարհով,
որ արժանի լինեմ Քո մեծ փառքին:
-
11.01.2024|
23:05
Աստըծո նման խաղաղ պահիր քեզ,
Աստըծո նման եղիր բարեսիրտ,
նրա պես եղիր հավասարատես
և ծաղկեցըրու նշխարը լույսիդ:
-
11.01.2024|
14:34
Ով վարդապետ է, չի մերժի այս գիրքը, որովհետև գիրքն այս մոլորվածների` Աստծո որոնումներից մեկն է դեպի Բուն Ավետարան: Եվ Սուրբ Գիրքը լավ իմացողը կհաստատի, որ գիրքն այս վկայություն է Բուն Ավետարանի և խրատ ու հորդոր բուն Ավետարանով ապրելու մասին:
-
11.01.2024|
00:01
Տեր Աստված, խնդրում ենք,
տուր հայոց ազգիս
Քո աստվածային խաղաղությունը,
առաքիր Սբ Հոգին,
որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ
հեղի սիրո և միաբանության շնորհը։
-
10.01.2024|
00:01
Բարերար եւ բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ եւ անբավելի մարդասիրությամբ հիշի՛ր Քեզ բոլոր հավատացողներին եւ ողորմի՛ր ամենքին:
-
09.01.2024|
21:36
Սքանչելի այր և որպես 2-րդ Պողոս, սուրբ Ներսես Լամբրոնացին, բնիկ Հայկազյան ցեղից էր և սերում էր Արշակունյաց տոհմից: Հեթումյան Օշին իշխանի որդին էր: Հայրը Կիլիկիայի մեջ գտնվող Լամբրոն դղյակի տերն էր, մոր անունը Շահանդուխտ էր: Ներսեսի իսկական անունը Սմբատ էր, նա ուներ 4 եղբայր և 3 քույր:
-
09.01.2024|
16:40
Եթե համարենք, որ 2012 թվականին սկսվեցին տաճարի վերանորոգման համար ուսումնասիրությունները, ապա 2018 թվականին փլուզման վտանգի պատճառով և վերանորոգման աշխատանքները շարունակելու համար այն փակվեց այցելուների համար ամբողջությամբ, ապա մենք արդեն 11 տարի է սպասում ենք Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբատեղիի վերաբացմանը։
-
09.01.2024|
12:15
Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը` Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։
-
09.01.2024|
00:01
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
-
08.01.2024|
17:07
Շատերը բողոքում են թե` ես հավատում եմ, բայց ինչու՞ են իմ կյանքում այսքան շատ դժվարություններ։